17:11 , 2 հուլիս, 2026
Պատասխանելով հարցին՝ չկա՞ տրամաբանութուն այն պնդման մեջ, որ քաղաքականապես ակտիվ մարդկանց պատժում են ընտրություններին մասնակցելու համար՝ գործեր հարուցելով՝ «Խոզը» պատասխանել է՝ ասելով, թե այդ տրամաբանությունը կյանքի իրավունք կունենար, եթե այդ գործերն շատ ավելի վաղ սկսած չլինեին: Այս կամ այն գործը, ըստ նրա, ստացել է հանրային հնչեղություն, քանի որ սուբյեկտը սկսել է զբաղվել քաղաքականությամբ:
Ալեքսանյան Վահագի այս պնդումը դասական քաղաքական մանիպուլյացիայի օրինակ է և ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ իրավական պրոցեսում գործի հարուցումը և դրա ակտիվացումը իրարից բավական տարբեր բաներ են: Պրակտիկայում հաճախ են հանդիպում այնպիսի դեպքեր, երբ այս կամ այն անհատի նկատմամբ գործը հարուցվում է և տարիներ շարունակ «քնեցվում», մինչդեռ այդ գործերի քննությունը տարօրինակ կերպով ինտենսիվանում է հենց այն պահին, երբ տվյալ անձը հայտարարում է ընտրություններին մասնակցելու կամ ակտիվ ընդդիմադիր դաշտ մտնելու մասին: Հետևաբար՝ այս դեպքում գործի հարուցման ամսաթվով խոզաբարո «կռուտիտը» չի աշխատում:
Այս ամենը մեկ բառով կոչվում է ընտրովի արդարադատութուն. լոյա՞լ ես Նիկոլի ռեժիմի հանդեպ, քաղաքական վտանգ չես ներկայացնում, խնդիրներ չես ունենա, բայց հենց որ փորձես հայրենիքի կործանման պրոցեսը կասեցնել ու Նիկոլի դեմն առնել, ուրեմն ստիպված կլինես դառնալ «զեկ». բռնապետական կամ ընգծված ավտորիտար ռեժիմներում այս գործիքակազմը բավական հաճախ կիրառվողներից է: