Նիկոլը պատրաստվում է մեծ արշավի


14:40 , 2 հուլիս, 2026
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ելույթ ունեցող Նիկոլը Վարդապետյան Աննայի ղեկավարած կառույցին ու, առհասարակ, դատաիրավական ամբողջ համակարգին տվել է  շատ կոնկրետ հանձնարարություն՝ հայտարարելով, որ նախընտրական քարոզչության ժամանակ իր համար ամենադժվարը եղել է մարդկանց՝ արդարության ու արդարադատության վերաբերյալ իրեն ուղղված հարցերին պատասխանելը, ինչից ելնելով էլ՝ ակնկալում է, որ դատաիրավական համակարգը կմատակարարի իրեն այդ հարցրեի պատասխանները՝ չնայած իշխանության թևերի միջև տարանջատմանը:
 
Սա նշանակում է մի բան՝ Հայաստանում ռեպրեսիաների ու «կուլակաթափության» նոր ալիքի սկիզբ՝ թալանը հետ բերելու անվան տակ: Ընդ որում՝ պրոցեսը կրելու է  բացառապես ընտրողական բնույթ, և Նիկոլի դագանակի տակ են հայտնվելու միայն նրանք, ովքեր  քաղաքականապես խնդրահարույց են: Նիկոլը հանրային պահանջի անվան տակ սկսելու է է՛լ ավելի մեծ թափով հետապնդել ընդդիմությանը՝ մի կողմից լուծելով քաղաքական խնդիրներ, մյուս կողմից՝ փորձելով բարձրացնել հանրային որոշ շերտերի մոտ իր ունեցած վարկը՝  «նախկինների» թեման միլիոներորդ անգամ ծախելով հանրության ոչ ադեկվատ շերտին:
 
Նիկոլը հասկանում է, որ բացառապես ժողովրդավարական մեթոդներով ու հույսը եղած վարկանիշի վրա դնելով չի կարողանալու երկար իշխանություն պահել, ուստի անցնելու է իր սիրած մեթոդին՝ միաժամանակ այդ ամենը մատուցելով՝ հանրային կոշտ պահանջ՝ լեգիտիմացնելու բռնապեական կարգերի դե ֆակտո հաստատումը՝ Արևմուտքի առաջ ևս արդարանալու հիմքեր ունենալու համար՝ չնայած վերջինիս աշխարհաքաղաքական շահերից է բխում քաղաքական դաշտի ռուսամետ հատվածի չեզոքացումը, ուստի դժվար թե Նիկոլն արդարանալու խնդիր ունենա առհասարակ: