13:07 , 2 հուլիս, 2026Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։ Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վերդիկտ կայացնելու համար։ Վերդիկտը հրապարակվեց այսօր։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի նոյեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։ Իրավապահները դատարանից կոպիտ կերպով փաատաբանին տարել էին քննչական բաժին ,որից հետո մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց։