Նիկոլ Քիդմանը «լռակյաց կին» կդառնա


14:56 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նիկոլ Քիդմանը գլխավոր դերով հանդես կգա «Լռակյաց կինը» (The Silent Wife) թրիլերում: Այս մասին հայտնում է Deadline.com-ը

Ֆիլմը կդառնա Ա.Ս.Ա. Հարիսոնի համանուն վեպի էկրանավորումը: Վեպը լույս է տեսել 2013-ի հունիսին: Մինչ «Լռակյաց կինը» հեղինակն աշխատել է բացառապես ոչ գեղարվեստական ժանրում: Հարիսոնը մահացել է քաղցկեղից գրքի հրատարակումից մի քանի ամիս առաջ՝ 2013-ի ապրիլին:

Վեպը պատմում է Չիկագոյից ապահովված ամուսիններ Ջոդիի և Թոդի մասին: Նրանց ամուսնությունը կործանվում է, քանի որ Թոդը հաճախ է դավաճանում կնոջը: Գրքում ուղերձ են հղում երկուսն էլ:

Չի հստակեցվում, թե ով կզբաղվի ֆիլմի ռեժիսուրայով: Սցենարիստի անունը նույնպես չի նշվում: Հայտնի է, որ Քիդմանը ոչ միայն հանդես կգա գլխավոր դերով, այլև կլինի նախագծի պրոդյուսերը: