14:44 , 11 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Հայաստանյան գյուղերում վիճակը գնալով ավելի է վատանում: Պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, որպեսզի գյուղացին ապահով զգա իր երկրում, իրավական ու սոցիալական առումով պաշտպանված լինի, չթողնի իր երկիրն ու գյուղը հեռանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը:
«Տարիներ շարունակ պետության ու միջազգային կազմակերպությունների կողմից տարբեր ծրագրեր են իրականացվել, բայց դրանք արդյունք չեն տվել: Հիմա կարող ենք փաստել, որ աղքատությունը գյուղերում ավելի խորացել է, արտագաղթը շատացել է»,-ասաց բանախոսը:
Նա հիշեցրեց, որ Արմավիրի` կարկուտից տուժած գյուղացիները գրեթե փոխհատուցում չստացան, գյուղացի տղամարդիկ նախապես հույսները չդնելով կառավարության վրա, մեկնեցին արտագնա աշխատանքի:
ՀԿ նախագահը պնդում է, որ գյուղատնտեսության նախարարությունն իրավիճակը ներկայացնում է պայծառ գույներով, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
Նրա գնահատմամբ, գյուղական համայնքերի խոշորացման ծրագիրն էլ ավելի է դժվարացնելու իրավիճակը, ունենալու է «կործանարար հետևանքներ»:
«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը մտածել է` ինչ է պետք իրավիճակից դուրս գալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ