Թորոսյան Արսենի հայտարարությունը ոռմտնոցիի տիպիկ օրինակ է


19:14 , 1 հուլիս, 2026
Լրագրողների հետ փողոցում խոսակցության բռնված Թորոսյան Արսենը աբսուրդային հայտարարություն է արել. գնահատելով Սիմոնյան Ալենին՝ հայտարարել է, թե նրա աշխատանքը շատ բարձր է գնահատել և գնահատում, քանի որ նա մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է:

«Պսիխ» մականվամբ հանրահռչակված Արսենի հայտարարությունը ոռմտնոցիի տիպիկ օրինակ է. նա թքած ունի այն փաստի վրա, որ Ալենը հայոց պատմության այն միակ ԱԺ նախագահն է, որն օրը ցերեկով թքել է քաղաքացու վրա, այն գրծիչն է, որի՝ լրագրողների, ընդդիմադիր գործիչների և քաղաքացիների հետ հաղորդակցության ոճը հաճախ հատել է կոռեկտության սահմանները՝ ռազմագերիների մասին հայտարարություններից՝ ասենք ադրբեջանցիների վերադարձի հարց և այլն: Արսենը չի՞ հիշում Ալենի եղբոր հետ կապված տենդերային պատմությունները կամ ասենք «Սիներջի» ընկերության շուրջ ծավալված սկանդալը, իսկ շուրջ 200000 դոլար արժողությամբ զրահապատ BMW-ն որտե՞ղ մտցնենք…

Արսենի հայտարարությունը վկայում է մի բանի մասին՝ պետական կառավարման չափորոշիչների դեգրադացիայի. եթե Ալենի նման մեկը գնահատվում է՝ լավագույն, նշանակում է իշխող թիմի արժեհամակարգում քաղաքական պատասխանատվությունն ու բարեվարքությունը դադարել են դույզն-ինչ կարևորվել, ինչը, իհարկե, անակնկալ չէ. Իլհամի շնիկներից այլ բան պետք էլ չէր սպասել…