«Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչը․ վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել


18:24 , 1 հուլիս, 2026
Այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 43-ամյա Նվեր Ղ․-ի վարած «Howo» մակնիշի ինքնաթափը և 56-ամյա Աշոտ Հ․-ի վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչը, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճամփեզրի քարերին և կողաշրջվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։