Որքան գումար է տալիս Ռոզա Դավթյանի ամուսինը հարսի պարի ժամանակ. Բացառիկ կադրեր (Video)


08:35 , 1 հուլիս, 2026

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Ռոզա Դավթյանն ու նրա ամուսինը՝ Գուրգենը, այս օրերին քավորական ընտանիքի կարևոր առաքելությունն են ստանձնել։

Տոնական օրվանից դերասանուհին սոցիալական իր էջերում հրապարակել է բազմաթիվ գեղեցիկ լուսանկարներ և տեսանյութեր։ Ռոզան նաև հայտնել է, որ հարսանյաց արարողությունն անցկացվում է Ռուսաստանի Դաշնությունում։

Հրապարակված հոլովակներից մեկում երևում է նաև հարսի ավանդական պարը, որի ընթացքում Ռոզայի ամուսինը՝ Գուրգենը, զգալի գումար է նվիրում հարսնացուին՝ հայկական ավանդույթներին համապատասխան։ Այդ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում։

StarNews-ը ներկայացնում է Ռոզա Դավթյանի հրապարակած բոլոր հետաքրքիր կադրերն ու տեսանյութերը՝ հարսանյաց արարողությունից։