Փղերը գրեթե մարդկանց չափ խելացի են. հետազոտություն


14:19 , 11 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փղերը բնազդորեն հասկանում են, թե մատնացույց անելն ինչ է նշանակում: Նրանք, հավանաբար, միակ կենդանիներն են, որ կարող են դա անել, գրում է Daily Mail-ը: Անգամ շիմպանզեները չեն կարողանում հասկանալ, որ երբ ցույց են տալիս մի բանի վրա, դա հետաքրքրություն է ներկայացնում և դրան արժե ուշադրություն դարձնել:

Սուրբ Էնդրյուի համալսարանի հետազոտողների խոսքերով՝ դա կարող է բացատրել այն հանգամանքը, թե ինչու են փղերին երկար ժամանակ օգտագործել այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, ինչպիսին է փայտ տեղափոխելը՝ չնայած նրանց չափերին և պոտենցիալ վտանգին, որ նրանք ներկայացնում են:

Պարզվել է նաև, որ մատնանշած իրը հասկանալը ոչ թե ձեռքբերովի ունակություն է, այլ ի ծնե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ