Որպեսզի ես կարողանամ հրաժարվել քաղաքացիություններից, պետք է դատարանը ինձ բաց թողնի, ես գնամ դեսպանատները դիմում գրեմ. Սամվել Կարապետյան


16:08 , 30 հունիս, 2026

Tert.am-ը գրում է․

Որպեսզի ես կարողանամ հրաժարվել քաղաքացիություններից, պետք է դատարանը ինձ բաց թողնի, ես գնամ դեսպանատները դիմում գրեմ:

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Վարդևանյանին ես դիմում գրել եմ, Վարդևանյանը դրանով՝ ինչ կարող է անել, ես չգիտեմ: Բայց ես պետք է գնամ դեսպանատները դիմում գրեմ»,-ասել է Կարապետյանը: