Պետք չէ զարմանալ Հակոբյան Հասոյի այս պատասխանից
18:50 , 30 հունիս, 2026
Ի արձագանք այն նկատառմանը, որ Նիկոլի՝ Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ի պատասխան Հայաստանի իշխանությոնների չեղած արձագանքը հետևանք է թուրքերին չտխրեցնելու ցանկության, Հակոբյան Հասոն հայտարարել է, թե չգիտի՝ ինչպես է պետք արձագանքել այս դեպքում, քանի որ մի երկիր քննարկում է հայ ժողովրդի հետ կապված ողբերգությունը՝ ցեղասպանության փաստը, որը վերաբերում է մեկ այլ երկրի, որն իրականացրել է այդ ցեղասպանությունը:
«Հանճարեղ է» Հասոյի պատասխանը, այնպես չէ՞… Ստացվում է՝ Ցեղասանությունը կամ դրա ճանաչումը ոչ թե հայ ժողովրդի խնդիրն է, այլ երրորդ երկրների, ստացվում է, որ Հասոն արհեստականորեն խզում է կապը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միջև ու խոստովանում, որ «նոր» Հայաստանը այլևս չի հանդիսանում հայ ժողովրդի քաղաքական, իրավական և պատմական ժառանգության կրողն ու պաշտպանը, ավելին՝ սեփական ազգի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման խնդիրը զուտ երրորդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հարց դիտարկելը նշանակում է հրաժարվել սեփական պետության ու ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունից՝ մի բան, որ անհրաժեշտ է Նիկոլին՝ իշխանությունը պահելու ու Իլհամին ավելի հմտորեն ոռ մտնելու:
Բոլորի աչքի առաջ Հայաստանը թուրքի պատվերով ՔՊ-ն վերացնում է, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետևի՞ց պետք է ընկնի, մի ցեղասպանություն էլ, պետք լինի, հենց Նիկոլը կկազմակերպի. Արցախում տեղի ունեցածը՝ վկա: