12:25 , 30 հունիս, 2026Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բժիշկը, նեղ մասնագետը, եթե որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում և չի սպասարկում, կամ էլ աշխատում է օրը 3 ժամ, ապա նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ, իսկ բոլոր այն նեղ մասնագետները, ովքեր ծանրաբեռնվածություն ունեն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է: Այս պահին մենք աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունենք, քանի-որ միայն ապահովագրության ներդրման արդյունքում, առաջնային օղակում, միջինում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։
Առաջին երկու ամիսներին աշխատելաոճի այս նոր համակարգը անսովոր էր բուժաշխատողների համար, և ժամանակ պահանջվեց, որպեսզի նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները: Սա նշանակում է, որ բոլոր բժիշկների աշխատավարձն է բարձրացել, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից»,- նշել է Ավանեսյանը: