2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը. Անահիտ Ավանեսյան


13:13 , 30 հունիս, 2026

Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, դրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, և անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխաատողները:

2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին և այլն:

2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3,000,000 բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի»,- նշել է Ավանեսյանը: