Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան


18:15 , 29 հունիս, 2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Այցի շրջանակում տեղի է ունենալու Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։