Աբսուրդ. Հայոց ցեղասպանության հարցով Ադրբեջանն է զբաղվում


14:04 , 29 հունիս, 2026
Ինչպես հայտնի է, Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել էր Հայոց ցեղաuպանությունը: Եվ ահա պարզվում է՝ մինչ այս փաստը բացարձակ անուշադրության է մատնվել Հայաստանում իշխանության ղեկին գտնվող խմբակի կողմից այնպես, ասես ոչ մի կարևոր բան էլ տեղի չի ունեցել, Ադրբեջանն է այլևս սկսում զբաղվել Ցեղասպանության խնդրով. Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը՝ այն հռչակելով՝ իրավական ու գիտական հիմքերից հեռու մի բան:
 
Սա խայտառակություն  է ու վկայում է այն մասին, որ հայ ժողովուրդը մնացել է առանց պետության: Ընդ որում՝ Իսրայելի կառավարության  կողմից Ցեղասպանության ճանաչումը, նկատենք, անչափ էական է նաև այն առումով, որ ժամանակակից աշխարհում շատ դժվար է թերագնահատել թե՛ Իսրայելի ու թե՛ համաշխարհային հրեության ունեցած ազդեցության չափը և այն քաղաքականությունը, որ տանսմյակներ ի վեր Իսրայելը տարել է Ցեղասպանության հարցում. չէին ընդունում:
 
Այս ամենը, սակայն, Միրզոյան Արոյին ու նրա ղժղժան շեֆին բացարձակապես չի հուզում, իսկ թե ինչու, կարելի է կռահել. եթե իրենց ձիգ չպահեն, ապա  Իլհամը կարող է այնպես «քացով բերաններին իջնել», որ ոչ մեկին քիչ չթվա:
 
Բա մեզ կհարգե՞ն…