Բալոտելիի գնդակը բռնած դարպասապահը նրա շապիկը գիշերազգեստի է վերածել


14:00 , 11 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Պեպե Ռեյնան որոշել է «Միլանի» հարձակվող Բալոտելիի շապիկն օգտագործել որպես գիշերազգեստ։

Այս մասին տեղեկացնում է Goal.com–ը։ Ռեյնան սկսել է քնել Բալոտելիի շապիկով այն բանից հետո, երբ առաջին դարպասապահն է դարձել, ով կարողացել է բռնել Բալոտելիի իրականացրած 11 մետրանոցը։

Ռեյնան նշել է, որ «Միլանի» հոտ խաղից հետո, որն ավարտվեց «Նապոլիի» հաղթանակով, ինքը չի կարողացել չփոխանակվել շապիկներով Բալոտելիի հետ։ Դրանից հետո նա որոշել է հագնել շապիկը գիշերը։