Ֆրանսիայում սկսել են քրիստոնյաների հետապնդումներ


13:49 , 11 հոկտեմբեր, 2013

Շատ-շատ ուշագրավ ու անհանգստացնող մի նյութի առնչվեցի, որտեղ բարձրաձայնվում էր Եվրոպայում տաբու համարվող թեմաներից մեկը՝ Քրիստոնեության աստիճանաբար ահագնացող ճնշումն ու հետապնդումները:
Մասնավորապես խոսվում է Ֆրանսիայի վարած ներքին քաղաքականության հետ, որի շնորհիվ քրիստոնյաներին աստիճանաբար դուրս են մղում պետական համակարգից ու հասարակական կառույցներից՝ ներկայացնելով այն որպես ծայրահեղականության ու ֆանատիզմի աղբյուր:
Այս ամենն արվում է, որովհետև քրիստոնեությունը սկզբունքային հակասության մեջ է մտնում նոր Եվրոպայի նոր արժեքների հետ, դատապարտում է այլասերվածությունն ու միասեռ ամուսնությունները, գովերգում է ընտանիքը, չի ողջունում աբորտները ու ամենաթողությունը, իսկ սա էական խոչընդոտ է մուլտիկուլտուրալիզմին ու եվրաինտեգրմանը:
Սա հատկապես երևաց, երբ միասեռ ամուսնությունների ու միասեռական ընտանիքներին երեխաներ որդեգրելու մասին օրենքի ընդունումից հետո Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցեր: Անմիջապես դրանից հետո Օլանդի հրամանով ստեղծվեց ոստիկանական ստորաբաժանում, որը իբրև պայքարում է «Պետության և եկեղեցու տարանջատումը խախտելու դեմ» և իսլամիզմի դեմ: 
Իրականում, այս մարմինը զբաղվում է ոչ այլ ինչով, քան ակտիվ քրիստոնեական կազմակերպություններն ու միությունները ճնշելով՝ առավելապես կաթոլիկականները:
Սա սկսում է հիշեցնել Հռոմի հակաքրիստոնեական արշավները ու եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ Կոլիզեումը կվերագործարկվի ու վայրի գազաններին բաց կթողնեն Եվրոպայի սակավաթիվ քրիստոնյաների վրա, իսկ վերջիններս փրկություն կփորձեն գտնել կատակոմբներում:

Կից նյութն`այստեղ