ANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքը


11:11 , 28 հունիս, 2026

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) միացել է ամերիկացի երկկուսակցական կոնգրեսականների և հունական կազմակերպությունների նախաձեռնությանը՝ արգելափակելու Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլարի General Electric F-110 կործանիչների շարժիչների վաճառքը։

Կոնգրեսում նախաձեռնվել են համապատասխան օրենսդրական քայլեր, ինչպես նաև կոչ է արվում կանխել Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին։