Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով


13:47 , 11 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հոկտեմբերի 11-ին հանրապետության տարածքում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ, լեռներում գիշերը հնարավոր է մերկասառույց:  Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա ևս 1-3 աստիճանով:


Երևանում հոկտեմբերի 11-ին կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի: Գիշերը +5+7, ցերեկը +20+22, երեկոյան +14+16: