Փամբակ գետում վերսկսվել են шնհետ կորшծի լայնածավալ որոնողшկшն աշխատանքները


10:11 , 28 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարաան վարչության մի քանի ստորաբաժանումների հրշեջ փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, մարզային փրկարարական վարչության պետի տեղակալի, ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, նույն կենտրոնի և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի (բաժնի պետ Մելինե Եղշատյանի), Բազումի (բաժնի պետ Արամ Հարությունյանի), Տարոնի (բաժնի պետ Գևորգ Պալյանի), գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ մի խումբ կամավորների ու ջրահեղձ եղած քաղաքացու հարազատների, ընկերների հետ սկսել են Փամբակ գետում որոնողական աշխատանքներ։ 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 08։00-ից Հ․ Նաղդալյանն ու Ս․ Գաբրիելյանը տվեցին հանձնարարականներ, որից հետո սկսվեցին աշխատանքները։

Ջրասուզակները գետում, իսկ փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները, կամավորներն ու որոնվողի հարազատները գետի ողջ երկայնքով սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել։ Քիչ հետ պետք է գետի ողջ տարածքում որոնղական աշխատանքներին միանան նաև անօդաչու թռչող սարքերով որոնողները։ 
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝  հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և վարչության պետի տեղակալի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։

Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

13:00-ին
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում էին ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլիներ՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ էր, թե՞ ջրահեղձ էր եղել։