FIFA-ն հաստատել է գոլերի որոշման ավտոմատ համակարգը


13:35 , 11 հոկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ դարպասների գրավման ավտոմատ արձանագրման համակարգի մատակարարը կդառնա գերմանական GoalControl GmbH ընկերությունը, հաղորդում է РИА "Новости"-ն:

Համակարգը իր մեջ ներառում է 14 տեսախցիկներ և սարք, որը մրցավարին կուղարկի հատուկ ազդանշան, եթե դնդակը հատի դարպասային գիծը: