Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը


00:47 , 27 հունիս, 2026

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Վալդայում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։

«Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Միութենական պետության օրակարգը, առևտրատնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը»,-հայտնել է նա։

Պեսկովը նշել է, որ հանդիպումից հետո առաջնորդները լրատվամիջոցների համար ճեպազրույցով հանդես չեն գա։