Փաշինյանն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր


20:23 , 26 հունիս, 2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և AMAA–ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։
Վարչապետը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ և նշել, որ կրթության ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է կրթահամալիրը Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն AМAA-ի հետ կշարունակվի նաև այլ ուղղություններով։
Նշվել է, որ Վարդենիսի 700 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները կիրականացվեն 2026–2029 թվականներին։