Քըլըչը գիտի՝ ինչու է ուրախանում


18:10 , 26 հունիս, 2026
«Լամա Ռուբոյին» նրա հարազատ Քըլըչն է շնորհավորել: «Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկերոջը՝ Ռուբեն Ռուբինյանին, որի հետ չորս տարվա ընթացքում ձևավորել ենք արդյունավետ աշխատանքային համագործակցություն և անկեղծ բարեկամական հարաբերություններ։ Նրան մաղթում եմ հետագա հաջողություններ նաև նոր պաշտոնում»,-գրել է Քըլըչը «X»-ում:
 
Այս պատմության մեջ, բնականբար, ամենաշահագրգիռ կողմը հենց Քըլըչն է. Ռուբինյան Ռուբիկի հետ նրա ունեցած անկեղծ բարեկամական հարաբերությունները բավական լուրջ պտուղ են տվել, ու կասկած չկա, որ Ռուբոն էլի պտղաբերելու է իր նոր պաշտոնում: Իսկ այն, թե ինչպես է պտղաբերելու, արդեն պարզ է. Թուրքիայի կողմից առաջ քաշվող նոր պահանջների լեգիտիմացմամբ է Ռուբոն զբաղվելու, չէ՞ որ օրեր առաջ Էրդողանի կոալիցիոն գործընկերն էր բարձրացրել TRIPP-ը Թուրքիային հանձնելու պահանջը՝ հասկացնելով, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ՀՀ-Թուրքիա սահմանները մնալու են փակ:
 
Պետք է խոստովանել, որ Քըլըչը չափազանց արդյուանվետ դիվանագետ է իր  երկրի համար. մարդը փաստացի դարձել է Հայաստանում հարց լուծող ու Նիկոլին ուղղակիորեն հրամայող կերպար. չլիներ նա, Ռուբոն 1000 տարի ԱԺ փոխնախագահի, իսկ հետո նախագահի պաշտո՞ն էր տեսնելու…