14:56 , 26 հունիս, 2026Կանադայում կործանվել է հրշեջ ծառայության Turbo Commander 690 Bird Dog 104 ինքնաթիռը։ Ավիաաղետը, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, տեղի է ունեցել Հյուսիսարևմտյան տարածքներում գտնվող Ֆորտ-Սիմպսոն քաղաքից 50 կմ հեռավորության վրա, հայտնում է կանադական CBC հեռուստաալիքը։
Bird Dog-ը փոքր միաշարժիչ ինքնաթիռներ են, որոնցում գտնվում է անձնակազմը՝ հրդեհի օջախի շրջանում օդային երթևեկությունը կառավարելու և հրդեհաշիջմանը անմիջականորեն մասնակցող այլ ինքնաթիռների գործողությունները համակարգելու համար։
Հյուսիսարևմտյան տարածքների հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռը աշխատում էր Ֆորտ-Սիմպսոնի մերձակայքում գտնվող Մարտին-Հիլս շրջանում չորեքշաբթի երեկոյան հայտնաբերված 100 հեկտար տարածքով բնական հրդեհի մարման ուղղությամբ։
Ինչպես նշում է CBC-ն, սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսարևմտյան տարածքների հրշեջ ծառայությունը ծառայողական պարտականությունները կատարելիս անձնակազմի անդամներ է կորցնում։ Մասնավորապես, 2024 թվականին օդաչուն զոհվել էր անտառային հրդեհները մարելու ժամանակ Ֆորտ-Գուդ-Հոուպում, երբ նրա ուղղաթիռը կործանվել էր։