Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն


11:26 , 26 հունիս, 2026

Այսօր՝ հունիսի 26-ին Երևանում ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Բուժառուն մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։

«Toyota»-ի վարորդն աշխատում է ավտոդպրոցներից մեկում՝ որպես ավտովարման հրահանգիչ։