13:09 , 11 հոկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Անսթափ ռուսները շարունակում են ցուցադրել կենդանի մնալու հմտություններ մեծ բարձրություններից ցած ընկնելու ոլորտում: Հերթական դեպքը տեղի է ունեցել Կեմերովսկի շրջանի Կիսեկեվսյ քաղաքում, որտեղ երիտասարդը բավական անսթափ վիճակում ցած է ընկել ութերորդ հարկից ներքևում կանգնած Toyota մակնիշի ավտոմեքենայի վրա, և ոչ միայն կենդանի է մնացել, այլ նաև չի ստացել ոչ մի վնասվածք:
Ավելին, ականատեսների խոսքերով, վայրեջքից անմիջապես հետո երիտասարդը հանգիստ իջել է մեքենայի տանիքից և սկսել քայլել, հաղորդում է NewsRu.com գործակալությունը:
Ավելի ուշ տղային այնուամենայնիվ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար:
23-ամյա տղայի խոսքով, ինքը և իր ընկերուհին կանգնած էին պատշգամբում, վիճում էին, և անսթափ լինելու պատճառով կորցրել է հավասարակշռությունը և ընկել ցած: