Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք


23:09 , 25 հունիս, 2026
Վաղը Ադրբեջանից դեպի Հայաստան կուղարկվի 18 վագոն AI-92 տեսակի բենզին՝ ընդհանուր 971.392 տոննա ծավալով, ինչպես նաև 8 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 466.515 տոննա ծավալով։

Այս մասին հայտնել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ից։

Բենզինով և դիզելային վառելիքով կազմված գնացքը կուղարկվի «Բիլաջարի» կայարանից։