21:15 , 25 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Toyota Camry» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է փողոցով անցնող գազատար խողովակի երկաթե սյունը, ինչից առաջացել է գազի արտահոսք, իսկ «Toyota»-ն բախվել է բնակչի տան քարե պարսպին՝ մասամբ վնասելով այն։