Կապանում «Mercedes»-ը բшխվել է կայանված «ՎԱԶ 2106»-ին, վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121»-ին․ կան վիրшվորներ


20:57 , 25 հունիս, 2026
Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի Շահումյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, իսկ վերջինն էլ՝ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։