20:12 , 25 հունիս, 2026
Արձագանքելով այն փաստին, որ Ադրբեջանից այլևս հնչում են հայտարարություններ այն մասին, որ հայ-ադրբեջական խաղաղության պայմանագրի օրակարգում պետք է ներառվի առնվազը 300000 ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ «Նավակ Ճոճողը» Ադրբեջանի այդ վարքը պայմանավորել է ՀՀ-ում ու ՀՀ-ից դուրս այն կառույցների ու մարդկանց գոյությամբ, որոնք բարձացնում են տեղահանված արցախցիների խնդիրը: «Ոնց դու ես քաղաքակնությունը տանում, տենց էլ իրենք արձագանքում են»,-մասնավորապես՝ հայտարարել է Գաբրիելյան Վիլենը:
Վիլենի այս հայտարարությունը սովորական տգիտության արգասիք է. միջազգային հարաբերությունների և պետական կառավարման հիմնարար կանոններին չի տիրապետում՝ տեղյակ չլինելով, որ կամայական երկրի պետական քաղաքականությունը չի կառուցվում այլ երկրի ընդդիմության վարքագծի հիման վրա: Հետևաբար՝ Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը ու հետևողական քաղաքականությունը ոչ թե պատասխան ռեակցիա է ընդդիմության կողմից հնչեցվող հայտարարություններին, այլ այն թուլակամությանը, որ դրսևորում են իշխանությունները. կզած Նիկոլը չի կարողանում Իլհամի «հա»-ին «չէ» ասել:
Նավակճոճողները չեն հասկացել այսքան ժամանակ, որ եթե անգամ Հայաստանի ներսում կամ Սփյուռքում ոչ ոք երբևէ չխոսեր արցախցիների վերադարձի մասին, Բաքուն էլի օգտագործելու էր այդ կեղծ նարատիվը՝ Հայաստանի նկատմամբ ժողովրդագրական էքսպանսիա իրականացնելու և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները հիմնավորելու։ Իլհամի խնդիրը առնվազը Սևանը, Սյունիքն ու Ջերմուկը վերցնելն է, այսինքն՝ Հայաստանի հիմնական հարստություններին տիրելն ու երկրից մի քանի հազար քառակուսի կիլոմետր թողնելը, իսկ եթե ճար լինի, ամբողջ ՀՀ տարածքը սեփականելը:
Եվ վերցնելու է. Նիկոլի ջանը՝ սաղ…