Սա մոտավորապես նման է նրան, ինչ որ ասում էր Նիկոլն ընտրարշավին
15:30 , 25 հունիս, 2026
Վստահեցնելով, թե չի ուզում սեփական իշխանության լոբբինգն անել՝ Նիկոլը հայտարարել է, թե Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը ոչ մի գործնական հետևանք չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են իրենք, իսկ եթե գան այնպիսիք, որոնք մտադիր չեն բավարարվել 29743 քկմ-ով, ապա ամեն ինչ էլ կարող է լինել:
Սա մոտավորապես նման է նրան, ինչ որ ասում էր Նիկոլն ընտրարշավին. պնդում էր, թե եթե չկազմեն սահմնադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու: Հիմա նույն բանն է ասում՝ իրականությունը, սակայն, հակառակից մատուցելով:
Միայն վերջին հիմարը կարող է կարծել, թե Նիկոլն է ներկայիս Հայաստանի տարածքային ամբողջականության կամ էթնիկական այսօրվա կազմի երաշխավորը. եթե Նիկոլի իշխանությունն է երաշավորը, ապա ինչո՞ւ են թուրքերը հենց նրա պարտված իշխանության օրոք առաջ քաշում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ չհանդիպելով և որևիցե դիմադրության: Դե թող նախկին իշխանությունների օրոք առաջ տանեին այդ թեզը, եթե Արցախյան շարժումն էր պատճառը, եթե թուրքերի խնդիրը հայկական «ագրեսիային» համաչափ հակընդդեմ պատասխանելն է ընդամենը:
Ծրագիրը թուրքերը գրել ու դրել են Նիկոլի սեղանին, սա էլ, կոմպրոմատների տակ ճռռալով, կետ առ կետ, փուլ առ փուլ իրագործում է Հայաստանի ոչնչամցման պլանը: Սա է կատարվում ընդամենը: