Այսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն. փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան


14:12 , 25 հունիս, 2026

Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ: Մեր դիրքորոշումը մեր ներկայացուցիչները կներկայացնեն ՍԴ-ում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը հետաքրքրվել է՝ իշխող ուժը մտավախություն չունի՞, որ ՍԴ-ն կարող է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել և նոր ընտրություններ նշանակել, որին Փաշինյանը պատասխանել է.

«Ես ուզում եմ, որ անընդհատ չմոռանանք՝ լեգիտիմության մեկ աղբյուր կա, դա ժողովորդն է: Ժողովուրդն է գնահատում՝ իր ընտրությունը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ: Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է՝ իր ընտրությունը տեղի է ունեցել և իր ընտրությունն արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով»,-նշել է նա:

Խոսելով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրության մասին, Փաշինյանն ասել է, որ իր մոտեցնումները չի հայտնի, իր քվեարկությունը կանի փակ, գաղտնի ռեժիմով, ինչպես իր մյուս գործընկերները:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում է կայացվելու: Առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի  քվերակությամբ ընտրվելու է մեկը, և ով ընտրվի, դրա մասին կլինի հանրային իրազեկում: Այսինքն՝ մեր պլանը դա է, որ այսօվա նիստում, այդ հարցով մենք պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշում կայացնենք:

Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տենում, չեմ նախատեսում, այսինքն՝ Կառավարության անդամների, փոխնվարչապետեր և նախարարներ: Այլ մակարդակներում, որոշ փոփոխություններ մտածում եմ՝ տեղի կունենան»,-նշել է նա: