Գողթ գյուղում «Nissan»-ը բшխվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս


18:20 , 24 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։