Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու հունիսի 25-ին Ուկրաինայի վերականգնման խորհրդաժողովին


18:15 , 24 հունիս, 2026

Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը հունիսի 25-ին Գդանսկ քաղաքում Ուկրաինայի վերականգնման խորհրդաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ անցկացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: