Նիկոլը դեռ վախենում է


15:58 , 24 հունիս, 2026
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի հրապարակից ՔՊ-ական իշխանությունը հեռացրել էր Արցախի դրոշը, և ահա հիմա  պարզվում է, որ հետ են բերել այն ու տեղադրել իր հին տեղում:
 
Սա կարևոր իրողություն  է և խոսում է այն մասին, որ Նիկոլի ձեռքերը շատ առումներով այսօր կապված են. ՔՊ-ում հասկանում են, որ իրենց թրքահաճո օրակարգին ժողովուրդը դեմ է հանդես գալիս, ու չնայած Հովակիմյան Վահագը 700000-ից ավել ձայն է  նկարել, սակայն բոլորն են հասկանում, թե իրականում որքան զգայուն իրավիճակ է երկրում: Որպեսզի Նիկոլը կարողանա լիարժեքորեն սպասարկել Իլհամի շահերը, նախ ինքը պետք է երկրի հերսում ինք զինք ամուր զգա, իսկ դրա համար պետք է լիարժեք բռնապետություն այստեղ հաստատի՝ շատ լավ իմանալով, որ այլևս չի կարողանալու գրավել հանրության սիրտը կամ վերականգնել ժամանակին ունեցած վարկանիշը:
 
Քանի դեռ նա չի լուծել իր խնդիրն ու սեփական աթոռն ավելի ամուր չի «բետոնել», գուցե դեռևս շատ կոշտ քայլերի չդիմի, գուցե դեռ հանրային կարծիքը հաշվի առնի, ինչը, սակայն, հանրությանը չպետք է մոլորեցնի. Նիկոլը եղել, կա ու մնալու է հայրենիքի այն դավաճանը, որ սեփական աթռի համար զոհեց ու դեռ զոհելու է հայ ժողովրդի շահն ու ինքնությունը: