Ալիևի այս կոպիտ խախտումներով ընտրությունը մեզ ձեռնտու է


12:51 , 11 հոկտեմբեր, 2013

Քեթրին Էշթոնը և Շտեֆան Ֆյուլեն հանդես են եկել Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների խիստ քննադատությամբ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը վկայում է քվեարկության օրը լուրջ խնդիրների, քարոզարշավի ընթացքում կոպիտ խախտումների մասին: 

Գոնե այսքանից հետո ոչ լեգիտիմ Ալիևը կհանգստանա, և Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները կընթանան ավելի կառուցողական ճանապարհով։ Իրոք որ Ալիևի նման ընտրությունը մեզ ձեռնտու է հատկապես այս տեսքով։ Գոնե այսքանից հետո եվրոպական երկրների վերաբերմունքը համապատասխան լինի, և այլևս ոչ մի դեպքում չներվի Ալիևի քմահաճույքները։ Հուսանք, որ եվրոպական պաշտոնյաների կոշտ հայտարարությունները չեն մնա զուտ որպես հայտարարություն։