11:26 , 24 հունիս, 202624news.am-ը գրում է.
Կարծիքս ոչ ոքի հետ չեմ քննարկում։ Այս մասին դատական նիստից հետո 24News-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետ չհամադրվող իր դիրքորոշման վերաբերյալ շահարկումները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ղեկավար պաշտոններին նշանակվելուց զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու ուղարկելու վերաբերյալ:
Խոսելով իր այն հայտարարության մասին, որ նպատակ ունի ՀՀ տարածքը մեծացնել, և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա տեղավորվում է Փաշինյանի կողմից առաջ քաշած խաղաղության գաղափարի շրջանակներում, Առուշանյանը նշեց՝ իր կարծիքը որևէ մեկի հետ չի քննարկում․ «Ես չգիտեմ Հայաստանում մարդու, որն իր կարծիքը արտահայտվելու համար ինչ-որ մի տեղ դա քննարկման դնի։ Ամեն դեպքում ես որևիցե մարդու հետ քննարկման չեմ դնում իմ կարծիքը արտահայտելուց առաջ»,- ասաց նա։