ՀՖՖ-ն խնդրում է «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ 17:00-ին


12:42 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստանի եւ Բուլղարիայի ազգային հավաքականների հանդիպումը:

«Հանրապետական» մարզադաշտի տարածքում շարունակվելու է հանդիպման տոմսերի վաճառքը: Մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով, տոնական մթնոլորտին մասնակից լինելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր երկրպագուներին խնդրում է «Հանրապետական» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 17:00-ին:

Բոլոր երկրպագուներին խնդրում ենք նաեւ մարզադաշտ չբերել արգելված իրեր`անվտանգության ծառայությունների աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Մարզադաշտ բերել արգելվում է`

Զենք
Ճայթրուկներ
Ծակող, կտրող, հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա և մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր և տարաներ
Պաստառներ, դրոշներ՝ վիրավորական և/կամ ռասիաստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր և ցուցիչներ