09:57 , 24 հունիս, 2026Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից։
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ, լրատվամիջոցներին հայտնեցին ՔԿ-ից։