Բախվել են ալյուրով բարձված բեռնատարն ու «Toyota Camry»-ն, տուժածներ կան


00:02 , 24 հունիս, 2026

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և  «DAF» մակնիշի բեռնատարը՝ բարձված ալյուրի պարկերով։ Բախման  հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և «Toyota Camry»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։