Աննան որոշել է «ռեստարտ» անել իր կասկածելի ծրագիրը, և որպեսզի ամեն ինչ, ինչպես ասում են, սկսվի նոր էջից


16:28 , 23 հունիս, 2026
Երևան փիլիսոփաների այցով ոգևորված Աննան հայտարարել է, թե մտադիր են անվանափոխել «Կրթվելը նորաձև է» շարժումը և այդ նպատակով պատրաստ են ընդհուպ մարդկանցից ստանալ առաջարկներ. առաջիկայում կանի ուղիղ եթեր ու կներկայացնի, թե ինչ առաջարկներ են եղել:
 
Աննան որոշել է «ռեստարտ» անել իր կասկածելի ծրագիրը, և որպեսզի ամեն ինչ, ինչպես ասում են, սկսվի նոր էջից, կփորձեն փոխել նաև շարժման անունը: Իրականում, սակայն, բովանդակային առումով դժվար թե փոփոխություններ լինեն, քանի որ «կրթելու» միակ իրական նպատակը, ինչպես հայտնի է, փողեր կպցնելն ու հայ հանրության ուղեղը ներսից «ուտելն է». Աննան ու տերերը փորձում են հայ հանրության միջից ջնջել «ռևանշիզմը», որպեսզի Իլհամն իրեն ավելի ապահով զգա, որպեսզի երբեք պայքարող հայի տեսակը չարթնանա:
 
Որքան էլ գայթակղիչ հնչի Աննայի շարժման անունը, չպետք է  տրվել կործանարար գայթակղությանը, քանի որ ամեն ինչ սկսվում է  մարդու մտքից, և եթե այն պղտորվում է, ապա գործնականում հետևանքներն աղետալի են լինում հենց սկզբից: