14:58 , 23 հունիս, 2026ՔՊ-ականները սադրում են, սուտ բաներ են խոսում, Անդրանիկ Թեմվանյանի հասցեին առանց հիմքի ասում են, որ պետական դավաճան է, ապօրինի կալանավորել են, հիմա էլ կանգնում են եթերով, ասում են էդ պետական դավաճանը. դավաճանը իրանք են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր–Եսայանը, ով ծեծկռտուքի ժամանակ վնասվածք էր ստացել դեմքին՝ աչքի տակ կապտած էր։
«100 հոգով բորենիների նման հարձակվում են մեր վրա, խփում են։ Առաջինը իրենք հարձակվեցին, սադրեցին, հարձակվեցին, խփեցին։ Էդ ա իրենց տեսակը, 200 հոգով հասնեն մեկի վրա՝ ախրանիկներով։ Ախրանիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն, իրենց դուխները չի հերիքում մեզ հետ կռիվ անեն։ Մենք ընդամենը երեք տղամարդ կանգնած ենք, իրենք 100, մենակ 60 հոգի ավագանիով հասան վրեքներս։ Պետական դավաճանը դուք եք, Արցախ ծախողն էլ եք դուք, Արցախ հանձնողն էլ եք դուք, 5000 զոհերի մեղավորն էլ եք դուք ու մեղավորությունը գցում են ընդդիմության վրա։ Մենակով կարամ բոլորի հետ էլ կռվեմ, ուզում են յոթ հատ ախրանա բերեն, ուզում են 100 հատ։ Անդրանիկ Թևանյանը մաքուր է, դավաճան չի, մի ամիս է ապօրինի կալանքի տակ է»,–հուզմունքից հևալով ասաց նա։
Հարցին՝ շարունակելո՞ւ են մասնակցել ավագանու նիստին, ՏերԵսայանը պատասխանեց. «Բա ոնց, սա իրենց քաղաքապետարանը չի, սա մեր քաղաքապետարանն է, մեր ժողովուրդը մեզ տվել է մանդատ, որ մասնակցենք։
100 հոգով հասել էին վրես, խփում էին, Ավինյանը եկավ բաժանեց, բայց ես ինձ թույլ չտվեցի իրան խփեմ, բայց ինքն էլ էր արժանի, քանի որ իրենց սադրած, իրանց կռիվ գցած ավագանու նիստն էր։ Սադրում են, կռիվ են գցում, կանգնում ասում են՝ պետական դավաճաններ։
Հասել էին մեզ վրա թաղապետարանի իրենց աշխատակիցներով, պետական հասարակական կարգից բռնած, ախրանայով վերջացրած։ Նորից եմ կրկնում՝ Անդրանիկ Թևանյանը պետական դավաճան չի, մաքուր մարդ է, քաղաքական գործիչ է, ունի ժողովրդի քվեն, ունի ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը, ինչպես «Մայր Հայաստան» խմբակցության բոլոր անդամները։
Ու ներառյալ ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հատել է 4 տոկոսի շեմը, «Մայր Հայաստանն» էլ իր կողքին է եղել, ու մենք հատել ենք, մեր ձայներն էլ գողացել են, երեկ ընտրատեղամասերում անվավեր են ճանաչել ընտրությունները։ Խնդրում եմ մեզ բոլորը հրապարակեք»,–ասաց նա։