Ամիրյան փողոցի անվանափոխության իրական պատռճառը


14:39 , 23 հունիս, 2026
Երևանի ավագանին որոշել է Ամիրյան փողոցն անվանափոխել. Պապ թագավորի անունով է այլևս այն  կոչվելու: Ավագանիում ընդդիմությունը քննադատել է այդ որոշումը՝ այն համարելով՝ հանրային լեգիտիմություն չունեցող նախագիծ:
 
Անկախ Պապի կամ Ամիրյանի հանդեպ ունեցած վերաբերմունքից պետք է հասկանալ՝ ինչու է  Տիկոն այսպես վարվում: Առավել քան ակնհայտ է, որ Նիկոլի ուղիղ հրահանգն է կատարում՝ ելնելով բացառապես քաղաքական նկատառումներից: Որո՞նք են դրանք:
 
Գաղտնիք չէ, որ Նիկոլին յուր կուրատորները ծրագրավորել են որպես Պապ թագավոր. այդպես են վարվել, որպեսզի երբ Նիկոլը երկիրը քանդի կամ եկեղեցին հալածի, իրեն զգա ոչ թե աղիքային ցուպիկի կարգի մի ինչ-որ գոյանք, այլ ինքն իրեն Պապ կարծի: Իսկ եթե Նիկոլն ինք զինք Պապ է կարծում, բա ի՞նչ է մի փողոցը, որ Պապ-Նիկոլի անունով չկոչվի, ու Նիկոլի երկրորդ «ես»-ը չփառավորվի: Նիկոլն իրականում Ամիրյան փողոցի անունը Նիկոլ է դրել, ուղղակի այդ հանգամանքը թաքցրել է Պապի դիմակի տակ:
 
Նիկոլին դե շա՜տ է դուր գալիս 387 թիվը՝ Հայաստանի առաջին բաժանման տարեթիվը…