Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր. շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի․ ՔՊ-ականը՝ իր շիշ շպրտելու մասին


13:52 , 23 հունիս, 2026

Tert.am-ը գրում է․

Շիշ շպրտելս հանդարտության կոչ էր, սեղանին է կպել, ոչ թե ինչ-որ անձի: Այս մասին ասել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ պարզաբանելով, թե ինչու է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:

«Եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում է այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, ոչ մեկին միտված չի եղել, որ վնաս պատճառի և ոչ ոքի չի դիպչել: Շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընդդիմությունը հրհարեց տվյալ բախումը:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։