Նիկոլը փորձում է լեգիտիմացնել ՍԴ-ի կողմից կայացվելիք կանխատեսելի որոշումը


14:52 , 22 հունիս, 2026
Հայտնի է դարձել, որ Արտակ Զեյնալյանն ու ՔՊ-ից ՍԴ գործուղված Վարդանյան Վալոդը չեն մասնակցի Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը. կանխակալության խնդիր կա:

Ինչպես հայտնի է, ընտրություններին մասնակցած ու դրանց վերաբերյալ լրջագույն հարցեր ունեցող բազմաթիվ քաղաքական ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելով Նիկոլի նկարած արդյունքները: Իշխանության գալուց հետո Նիկոլըն առաջինը հենց այդ դատարանը թիրախպավորեց՝ Հրայր Թովմասյանի գրիչը դարձնելով երկրում օրակարգ ձևավորող թիվ մեկ գործոնը: Նիկոլին, ըստ էության, վաղուց է հաջողվել լուծել ՍԴ-ի հարցերը՝ այն դարձնելով յուր կցորդը. ՍԴ-ն այսօր քաղաքականապես կախյալ վիճակում հայտնված բարձրագույն մարմնի համբավ ունի:

Վալոդին այս թեմայից հեռու պահելու հիմնական նպատակը լեգիտիմության ճգնաժամի հարցը լուծելու փորձն է, որպեսզի երբ վաղը ՍԴ-ն չբավարարի ՔՊ-ի մրցակից քաղաքական ուժերի պահանջը՝ լեգիտիմացնելով Հովակիմյան Վահագի թվանկարչությունը, Նիկոլը կանգնի ու ասի, որ ՍԴ-ի այդ որոշման վրա իրենք ազդեցություն չեն ունեցել, ուստի կայացված իշխանահաճո որոշումը չի կարող ոչ լեգիտիմ դիտարկվել: Այսինքն՝ փորձելու է իր իշխանության լեգիտիմության բարձրացման հարցը լուծել՝ «տակից», իհարկե, ՍԴ-ի կայացնելիք որոշման վրա էականորեն ազդելով. օրինակ՝ Սաֆարյան Սեդան ի՞նչ պակաս վալոդ է…