13:39 , 22 հունիս, 2026Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Նա նշել է, որ Բրիտանիայում իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին:
Սթարմերը նշել է նաև, որ կշարունակի Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորություններն իրականացնել մինչև իր իրավահաջորդի ընտրվելը։