11:58 , 11 հոկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի փորձերը միակողմանիորեն վերանայել Ռուսաստանի Դաշնության հետ գազային պայմանագրերը կարող են հանգեցնել պատժամիջոցների կիրառման: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալությանն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Նրա խոսքերով, ռուսական գազի արտահանումից հրաժարվելու մասին Ուկրաինայի սպառնալիքները «համոզիչ չեն հնչում և կոռեկտ չեն», քանի որ Ռուսաստանն ունի արտահանման այլընտրանքային տարբերակներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ