Արագածոտնի մարզում բшխվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվшյր հայտնվել է ձпրпւմ․ կա 1 զпհ, 11 վիրшվпր
08:20 , 22 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության փկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարաները, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Օպարտիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանզատել են պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վաչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստվ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից մի քանիսին «Թալին» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիբոլիով տեղափոխել են Երևանի մասնագիտացված տարբեր հիվանդանոցներ։