11:52 , 11 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ